Մահացել է դուդուկահար Գեորգի Մինասյանը

87 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալակիր, դուդուկահար Գեորգի Մինասյանը (Մինասով)։
Նա արտոնագրված գյուտարար և հեղինակ էր դուդուկի երեք մոդիֆիկացիաների` բաս-դուդուկի, տենոր-դուդուկի և բարիտոն-դուդուկի:
Երաժիշտը հիմնել էր իր տեսակի մեջ աշխարհում եզակի «Դուդուկներ» համույթը, որի դիրիժորը նրա դուստր Տատյանա Մինասյանն էր: Գեորգի Մինասովը նաև մանկավարժ էր, որի ստեղծագործական լսարանում են կրթվել այսօր արդեն համաշխարհային բեմերում հանդես եկող անվանի վարպետներ:
Գեորգի Մինասյանը ելույթներով հանդես է եկել ԱՄՆ-ում, Կանադայում, Ռուսաստանում, Հունաստանում, Բելգիայում, Սիրիայում, ԱՄԷ-ում, Լիբանանում, Իրաքում և այլուր: