Ալեքսեյ Նավալնին կոմայի մեջ է
 
                    
                    
                    
                        
                            
                        
                        
                    
                
                    
                        Օմսկում հոսպիտալացված ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին կոմայի մեջ է: Այս մասին իր Twitter-ի էջում հայտնել է քաղաքական գործչի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը:
«Ալեքսեյը դեռ միացված է թոքերի արհեստական օդափոխման սարքին: Նա կոմայի մեջ է՝ ծանր վիճակում», – գրել է Յարմիշը:
Մեկ այլ գրառման մեջ նա նշել է, որ վերակենդանացման բաժանմունքում բազմաթիվ ոստիկաններ կան, որոնք առանձին խոսել են բժիշկի հետ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր yelaket.am-ը, Ալեքսանդր Նավալնիի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է Տոմսկից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռում: Օդանավն արտակարգ վայրէջք է կատարել Օմսկում, որտեղ քաղաքական գործիչը հոսպիտալացվել է:
Կարդացեք առնչվող հրապարակումը
Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին վերակենդանացման բաժանմունքում է


 
                 
                 
                 
                 
                 
                 
                
 
            