21 / Օգոստոս / 2020 : 09-16

Սպանվել է ադրբեջանցի քրեական հեղինակություն, ում պատվերով հայկական պետհամարանիշերով բեռնատարներին արգելել էին մտնել «Ֆուդ Սիթի»

Ադրբեջանից քրեական հեղինակությունը Նադիր Սալիֆովը (Լոթու Ղուլի) օգոստոսի 19-ի գիշերը սպանվել է Թուրքիայի Անթալիա քաղաքի Սերիք շրջանի հյուրանոցներից մեկի ռեստորանում։ Նրան կրակել են գլխից։

Նրան սպանելու մեջ կասկածվում են նրա թիկնապահը և վարորդը։ Թիկնապահ Ամիր Համիդլիին և վարորդ Խայան Զեյրալովին ոստիկանությունը բռնել է Անթալիա-Դենիզլի ճանապարհին։
Նշեմ , որ Նադիր Սալիֆովը պատվիրել էր մեկ այլ քրեական հեղինակություն՝ Ռովշան Ջանիևի (Լենքորնասկի) սպանությունը, որը տեղի ունեցավ 2016թ․-ի օգոստոսի 18-ին։ Իսկ Ռովշան էլ համարվում էր մեկ այլ քրեական հեղինակության՝ Դեդ Հասանի, սպանության պատվիրատուն։
Նադիր Սալիֆովի դեմ 2016թ․-ից հետո Ռովշանի եղբայրները երկու անգամ կազմակերպվել են մահափորձ, որը կանխվել է ոստիկանության կողմից։

Նադիր Սալիֆովը վերահսկում էր ԱՊՀ տարածքի, մասնավորապես ՌԴ-ի , Ադրբեջանի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի և այլն, միրգ-բանջարեղենի շուկաները։

Խոսվում է նաև, որ հենց նրա ցուցումով էր տեղի ունեցել տավուշյան մարտերի ժամանակ հայկական ծիրանի ցուցադրաբար տրորելը և հայկական պետհամարանիշներով բեռնատարների արգելքը դեպի միրգ-բանջարեղենի շուկաներ։

 

Առաջին նկարում ձախից նրա թիկնապահն է, նկարն արվել է սպանությունից մի քանի րոպե առաջ, երբ գնացել են հյուրանոցի ռեստորան ընթրելու, իսկ աջից՝ վարորդն է։ Գլխավոր նկարում սպանված քրեական հեղինակությունն է։

 

 

Կարեն Հովհաննիսյան-ի ֆեյսբուքյան էջից

Դիտվել է 100565անգամ
Վերջին լուրեր