21 / Օգոստոս / 2020 : 15-24

Լուկաշենկոն մտադիր չէ հանձնվել. Ձեր հետագա քայլերը. լրագրողը՝ Տիխանովսկայային

Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան ասուլիս է հրավիրել: «Ես չեմ ընտրել այս ճանապարհը, երբեք չեմ ցանկացել քաղաքական գործիչ դառնալ, բայց ճակատագրի բերումով հայտնվեցի այդ կարգավիճակում... Բելառուսում այսօր մարդկանց ծեծում են նրա համար, որ իրենց կարծիքն են արտահայտում, բանտարկում են, որ մասնակցում են խաղաղ ցույցերին, իմ ամուսինը բանտում է, որ համարձակվել է երազել մարդկանց լավ կյանքի մասին»,- ասել է նա:

Հարցին՝ Լուկաշենկոն մտադիր չէ հանձնվել, ինչպե՞ս եք պատկերացնում նրա՝ իշխանությունից հեռանալը, ասել է. «Հուսով եմ ու հավատում եմ, որ ղեկավարությունը կլսի ժողովրդի ձայնը, որը փոփոխություն է ուզում, և տեղի կունենան արդար, թափանցիկ ընտրություններ»:

Մանրամասները տեսանյութում։

Դիտվել է 15573անգամ
Վերջին լուրեր