Լուկաշենկոն հայտարարել է՝ Տիխանովսկայային ինքն է օգնել, որ սահմանն անցնի
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ինքն է օգնել նախագահի թեկնածու Տիխանովսկայային, որ վերջինս սահմանն անցնի: Նա նաև հայտնել է`Տիխանովսկայան ինքն է խնդրել օգնել,- հայտնում է belta.by
Լուկաշենկոն Սվետլանա Տիխանովսկայային համարում է «նորմալ կին, ով սիրում է իր երեխաներին»:
«Նրան գցել են մոխրի վրա, և նա այսօր այրվող փայտի կտորների վրա է: Նրան մոլորեցրել են Լիտվայի ԱԳ նախարարությունը, հատուկ ծառայությունները: Նա արդեն սկսել է հայտարարություններով հանդես գալ»,- ասել է նա:
«Ամերիկայից Վարշավա»,- Լուկաշենկոն ընդգծել է, որ Բելառուսի դեմ գործում են մի քանի հատուկ ծառայություններ և կենտրոններ։
Բելառուսի նախագահը նշել է, որ Եվրամիության կողմից խոստացված ֆինանսական աջակցությունը չի կարող ցուցարարներին հասնել իշխանությունից թաքուն:
Պատրաստեց՝ yelaket.am