Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
22 / Օգոստոս / 2020 : 19-33

Ադրբեջանում սկսվել է ակտիվ շրջանառվել թուրանական բանակ ստեղծելու գաղափարը

Թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններից հետո Ադրբեջանում սկսվել է ակտիվ շրջանառվել թուրանական բանակ ստեղծելու գաղափարը։ Դա թուրք-ադրբեջանական համատեղ բանակ ստեղծելու գաղափարի ավելի մոդեռն գաղափարն է։ Միանշանակ պնդել, որ այս գաղափարը Բաքվի բռնապետն է շրջանառում, բայց նաև տեսնելով այն դաշտը որտեղ շրջանառվում է այս գաղափարը, պարզ է դառնում, որ ցուցումները գալիս են պետական ապարատից։

Ադրբեջանում ցավագին են ընդունում Թուրքիայի հետ ցանկացած խորքային և բեկումնային նմանատիպ համագործակցություն, սակայն նաև քիչ չեն նրանք, ովքեր ակտիվ քարոզում են թուրքական ամեն ինչը։

Վերջերս Իրանից քիչ հեռու գնտվող Իմիշլի շրջանում մի խումբ մարդիկ կազմակերպել էին ակցիա «թշնամու դեմ միասնական» կարգախոսով։ Ակցիայի ժամանակ հնչեցնում են նաև թուրանական բանակ ստեղծելու կոչեր ուղղված առաջինը Էրդողանին, այնուհետև Ալիևին։

Այս և այսօրինակ ակցիաները հիմա պարզապես ինդիկատորի դեր են տանում և ստուգում են իրենց հասարակության արձագանքը»։

Դիտվել է 65713անգամ
Վերջին լուրեր