23 / Օգոստոս / 2020 : 21-44

Լուկաշենկոն Մինսկում ուղղաթիռից դուրս է եկել ինքնաձիգը ձեռքին․տեսանյութ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն թռել է դեպի Անկախության պալատ, որի կողքին բողոքի ցույց է անում ընդդիմությունը։

Ավելի վաղ «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցները տեսել էին այդ տարածքում վայրէջք կատարող նախագահական ուղղաթիռը:

«Լուկաշենկոն թռել է դեպքի վայր՝ Անկախության պալատ, մեկ ժամ առաջ», – ասվում է հաղորդագրության մեջ:

«Пул первого» տելեգրամյան հեռուստաալիքը հրապարակել է մի տեսանյութ, որում Լուկաշենկան ուղղաթիռից դուրս է գալիս ձեռքին՝ ինքնաձիգ: Ավելին, ավտոմատը պահեստատուփ չի ունեցել (մագազին):

Ավելի վաղ ընդդիմությունը, որը բողոքի ցույց էր անում «Մինսկ` հերոս քաղաք» տաղավարի մոտ, ուղևորվել է դեպի Լուկաշենկոյի նստավայր` Անկախության պալատ, բայց շարժումը արգելափակվել է ոստիկանության և հատուկ տեխնիկայի միջոցով:

Դիտվել է 34698անգամ
Վերջին լուրեր