Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
24 / Օգոստոս / 2020 : 09-32

 Վրաստանում միկրոավտոբուսը ցած է գլորվել ժայռից. կա 17 զոհ

Վրաստանի բարձրլեռնային Շատիլի գյուղի (Դուշեթիի մունիցիպալիտետ, Մցխեթա-Մթիանեթի շրջան) մոտակայքում մարդատար միկրոավտոբուսը ցած է գլորվել ժայռից` մոտ 80 մետր բարձրությունից: Ըստ նախնական տվյալների` միկրոավտոբուսում Թբիլիսիից զբոսաշրջիկներ են եղել, հաըտնում է Aliq.ge-ն։

Ըստ ՆԳՆ-ի տեղեկատվության` վթարի զոհ է դաձել 17 ուղևոր, 3-ին հաջողվել է փրկել: 3-ն էլ տեղափոխվել են մայրաքաղաքի հիվանդանոցներ, նրանց վիճակը գնահատվում է որպես ծանր:

Տեղում շարունակվում են որոնողա-փրկարարական աշխատանքները, ինչպես նաև մահացածների նույնականացում է կատարվում:

Քննություն է նշանակված`  վթարի հանգամանքները պարզելու նպատակով: Քննությունը տարվում է Վրաստանի ՔՕ-ի   276 հոդվածով`  «Տրանսպորտային միջոցի շահագործման ընթացքում անվտանգության կանոնների խախտումը»:

Շատիլի գյուղը Վրաստանի հյուսիս-արևելքում է` Խեվսուրեթի պատմական հատվածում, այստեղ բերող  ճանապարհը համարվում է ամենավտանգավորը երկրում: Ձմռանն այն անանցանելի է առատ տեղումների պատճառով:  Շատիլին հայտնի է միջնադարյան քարե աշտարակներով: Ամռանը քաղաք-ամրոց են այցելում  հարյուրավոր զբոսաշրջիկներ:

 

Դիտվել է 22289անգամ
Վերջին լուրեր