Սմբուկով և ընկույզով աղցան
Սմբուկի օգտակար հատկությունները
Սմբուկի ամենակարևոր օգտակար հատկությունները, որոնք նոր են բացահայտվել գիտնականների կողմից․
Սմբուկը բարձրացնում է իմունիտետն ու պաշտպանում մրսածությունից,
Սմբուկը բարելավում է սիրտ-անոթային համակարգի աշխատանքը և կանխարգելում աթերոսկլերոզը,
Սմբուկի մեջ փոքր քանակությամբ նիկոտին է պարունակվում, այդ պատճառով այն օգտակար է նրանց համար, ովքեր նոր են թողնում ծխելը, առաջին օրերին նիկոտինի պահանջը կարելի է փոխհատուցել սմբուկով:
Սմբուկը բարերար ազդեցություն է ունենում մաշկի վրա, հարթեցնում է ոչ խորը կնճիռները, առողջ տեսք է հաղորդում մաշկին:
Արդյունավետ օգնություն քաշի նվազեցման գործում
Որոշ մասնագետներ խորհուրդ են տալիս ուտելիս 1 բաժակ սմբուկի հյութ օգտագործել, այդ դեպքում մարմինը չի կլանի սննդի ճարպերը:
Սմբուկը նպաստում է արյունաստեղծման գործընթացին, բարձրացնում է հեմոգլոբինը, շատ օգտակար է անեմիայով տառապողների համար:
Արյան ճնշման իջեցում
Վերջերս կատարված կլինիկական հետազոտությունը սմբուկի մեջ անտոցիանինի առկայությունը կապում է արյան ճնշման իջեցման հետ:
Արյան մեջ շաքարի բարձր պարունակության դեմ պայքար
Այս հարցում սմբուկը կարող է գերազանցել նույնիսկ ամբողջական հատիկեղենին:
Սմբուկն ամրապնդում է նյարդային համակարգը, պայքարում սթրեսների դեմ, հանգստացնում։
Սմբուկով և ընկույզով աղցան
Բաղադրությունը`
3 հատ սմբուկ
2-3 պճեղ սխտոր
50 գրամ ընկույզ
200 գրամ մածուն
ձեթ
աղ
սև պղպեղ
Պատրաստման եղանակը`
1.Սմբուկը լվանալ, հեռացնել կոթերը և կտրատել 4-5 սմ ձողաձև կտորների, վրան աղ անել և թողնել կես ժամ, որպեսզի լեղի հյութը անջատվի։ Առաջացած ջուրը քամել, սմբուկը պահել սառը ջրի տակ, ապա խոհանոցային անձեռոցիկով չորացնել։
2․Թավայի մեջ լցնել ձեթը, ավելացնել չորացրած սմբուկները և տապակել բոլոր կողմերից, համեմել աղով և պղպեղով։ Անջատել կրակը, սմբուկը տեղափոխել աղցանամանի մեջ, վրան ավելացնել ճզմած սխտորը, մանր կտրատած ընկույզը և մածունը։ Բոլորը միասին խառնել, անհրաժեշտության դեպքում նորից ավելացնել աղ և սև պղպեղ։
Բարի ախորժակ