«Առողջապես ինձ շատ վատ եմ զգում, ոնց որ ուզում են սպանել». Նարեկ Մակարյանի հայտարարության հետքերով. նա հիվանդանոցում է

ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգիչ Նարեկ Մակարյանը երեկ Ֆեյսբուքի ուղիղ եթեր էր մտել և հայտնել առողջական վատ վիճակի մասին:
«Հարգելի ժողովուրդ, ես Նարեկ Մակարյանն եմ, ես ինձ շատ վատ եմ զգում առողջապես ու հայտնում եմ բոլորին, որ ստեղ ինչ-որ բան կատարվում ա, ոնց որ ուզում են սպանել»: Վերջին բառերն ասելու ընթացքում Նարեկի ձեռքից հեռախոսը վերցնում են, ինչից հետո Նարեկի ուղիղ եթերն ընդհատվում է: Այս հոլովակը քննարկման տեղիք է տվել և անհանգստության պատճառ դարձել: Շատերը կոչ էին անում դիմել ոստիկանություն:
Tert.am Life-ը փորձեց պարզել, թե ինչ է եղել: Նարեկին մոտ կանգնած աղբյուրից պարզեցինք, որ կարանտինի ընթացքում նրա մոտ հոգեբանայկան խնդիրներ են նկատվել, խորը դեպրեսիա է եղել, ինչից հետո գտնվում է բարեկամի հսկոության տակ: Այս ընթացքում եղել է նաև հիվանդանոցում: Երեկ նույնպես Նարեկը եղել է հիվանդանոցում: Նրա մոտ լինում է անձի երկվություն: