ԱՄՆ-ում կրկին զանգվածային անկարգություններ են սկսվել․ ոստիկանները ևս մի աֆրոամերիկացու հրազենային վիրավորում են հասցրել (լուսանկարներ, տեսանյութեր)

Վիսկոնսինում աֆրոամերիկացու վրա կրակելուց հետո սկսված զանգվածային անկարգությունների պատճառով պարետային ժամ է սահմանվել
ԱՄՆ Վիսկոնսին նահանգի Կենոշա քաղաքի իշխանությունները պարետային ժամ են սահմանել զանգվածային անկարգությունների պատճառով, որոնք սկսվել են ոստիկանների կողմից աֆրոամերիկացի Ջեյքոբ Բլեյքին հրազենային վիրավորում հասցնելու հետևանքով։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Դեպքը տեղի է ունեցել կիրակի, երբ 29-ամյա Բլեյքը միջամտել է երկու կանանց կռվին։
Պարետային ժամը սահմանվել է թալանի և հրդեհումների բազմաթիվ դեպքերի պատճառով։ Ցուցարարները ջարդել են դատարանի շենքի դռները, այրել մի քանի շենք և ավտոմեքենաներ։
Իր հերթին ABC-ն, հղում անելով Բլեյքի ընկերուհուն, հայտնում է, որ տղամարդը զինված չի եղել։ Նրան տեղափոխել են Միլուոկիի հիվանդանոց, որտեղ նրա վիճակը գնահատում են ծանր։
Միջադեպի տեսանյութը՝
Քաղաքային ոստիկանական գերատեսչությունից հայտնել են, որ նման քայլը ձեռնարկվել է «թալանի բազմաքանակ դեպքերի հետևանքով»։ Ցուցարարները քաղաքային դատարանի դռներն են կոտրել, հրդեհել են մի քանի շենք ու մեքենա։
Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ իշխանությունները պատրաստվում են քաղաքային շրջան Ազգային գվարդիայի ուժեր մտցնել։ Վիսկոնսինի նահանգապետ Թոնի Էվերսը, թվիթերյան էջում մեկնաբանելով Կենոշա քաղաքում կատարվող իրադարձությունները, նշել է, որ «ռասիզմը հասարակության ճգնաժամային վիճակն է ցուցադրում, և ժամանակ կորցնել չի կարելի»։
Իսկ քաղաքապետ Ջոն Անթառամյանը մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է, որ Բլեյքին վիրավորած ոստիկանության աշխատակիցները գումարի բացակայության պատճառով իրենց մարմնին փակցված տեսագրման սարքեր չեն ունեցել։
Հաջորդած դեպքերը՝


Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում զանգվածային ցույցեր էին սկսվել ոստիկանի կողմից սևամորթ իրավախախտ Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո: Մայիսի 25-ին տեղի ունեցած դեպքից հետո համացանցում տեսանյութ էր հայտնվել, որում երևում է, թե ինչպես է ոստիկանը ոտքով սեղմած պահում Ֆլոյդի պարանոցը՝ անտեսելով նրա աղաչանքները:
Կատարվածից զայրացած ամերիկացիները ամիսներ շարունակ բողոքի ցույցեր էին իրականացնում երկրի ամբողջ տարածքում՝ պահանջելով խստագույնս պատժել ոչ միայն ոստիկանին, այլև նրա կողքին գտնվող մյուս երեք սպաներին, որոնք ոչինչ չեն արել մարդու կյանքը փրկելու համար: