Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
25 / Օգոստոս / 2020 : 12-30

Բեյրութի նավահանգստում հայտնաբերվել է պայթյունավտանգ քիմիկատներով 79 բեռնարկղ

Լիբանանցի զինվորականները ֆրանսիացի գործընկերների հետ համատեղ Բեյրութի նավահանգստում հայտնաբերել են քիմիական թունավոր նյութերով 79 բեռնարկղ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Լիբանանի բանակի մամուլի ծառայությանը։

«Օգոստոսի 14-22-ը հայտնաբերվել է հիդրոքլորաթթվի 25 բեռնարկղ, ինչպես նաև 54 բեռնարկղ՝ այլ նյութերով, որոնց արտահոսքն աղետալի կլիներ»,-նշվում է հայտարարությունում։

Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստի շրջանում պայթյուն է  որոտացել։ Ավերվել կամ վնասվել են հարյուրավոր տներ, մեքենաներ։ Պատճառը եղել է եռակցման աշխատանքների պատճառով 2750 տոննա ամոնիումի նիտրատի դետոնացիան։ Մաքսային ծառայությունների կողմից 2014 թվականին առգրավված ու պահեստում պահված բեռի պայթյունն ավելի քան 170 մարդու կյանք է խլել։

Դիտվել է 8186անգամ
Վերջին լուրեր