25 / Օգոստոս / 2020 : 14-50

Տիխանովսկայան հայտարարել է, որ իր խնդիրը Բելառուսում նոր ընտրություններ կազմակերպելու համար թիմ հավաքելն է

Բելառուսի նախագահի նախկին ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան հայտարարել է, որ իր խնդիրը տեսնում է երկրում նոր և արդար ընտրություններ կազմակերպելու մեջ, գրում է tass.ru-ն։

Տիխանովսկայան հայտարարել է, որ մտադիր է թիմ հավաքել, որը կզբաղվի պետության ղեկավարի նոր ընտրությունների նախապատրաստմամբ։

«Իմ խնդիրն է համախմբել այդ թիմին, կազմակերպել և ուղղորդել ճիշտ ուղղությամբ, այն է՝ նախապատրաստել նոր, ազնիվ և թափանցիկ ընտրությունների»,- ասել է Տիխանովսկայան:

Նա նաև վստահեցրել է, որ իր թիմը պատրաստ է շփվել միջազգային բոլոր գործընկերների հետ։

«Մենք բաց ենք բոլորի համար։ Մենք շփվում ենք բոլոր այն երկրների առաջնորդների և ներկայացուցիչների հետ, որոնք շահագրգռված են դրանում»,- ասել է նախկին թեկնածուն։

Հիշեցնենք, որ Տիխանովսկայան ներկա պահին գտնվում է Լիտվայում, ուր մեկնել էր օգոստոսի 9-ին Բելառուսում կայացած նախագահական ընտրություններից հետո:

Բողոքի ցույցերը Մինսկում չեն դադարում 15 օր շարունակ: Երկրի քաղաքացիներն իրենց դժգոհությունն են հայտնում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն հաղթող է ճանաչվել գործող նախագահը՝ ստանալով ձայների 80 տոկոսը: Ցույցերի առաջին օրերին հազարավոր մարդիկ էին ձերբակալվել, հարյուրավորները՝ վիրավորվել, 3 ցուցարար էլ մահացել է։ Որոշ աղբյուրներ հայտնում են 5 զոհի մասին:

Դիտվել է 6483անգամ
Վերջին լուրեր