«Մանկուց ինձ անհանգստացրել է ոչ թե այն, թե ինչու է իմ քիթը այդքան մեծ, այլ թե ինչու են ուրիշների քթերն այդքան փոքր»
Մի անգամ գնացել էին Բեյրութ հյուրախաղերի։ «Դեպի ապագա» ներկայացումը պետք է խաղային։
Ներկայացումն այնպիսին էր, որ բոլորր պետք է հանդես գային մեծ քթերով։ Երբ ներկայացումն ավարտվեց, բեյրութահայ մի կին մտավ կուլիսներ և ասաց Արմեն Խոստիկյանին.
- Կարելի՞ է ձեզ մի բան խնդրել։
- Ասացեք։
- Թույլ կտա՞ք ձեր քիթը շոշափել։
Ձեռք տվեց, տեսավ գրիմ է։ Հանկարծ կուլիսներ մտավ Մհերը։
Նա Մհերին էլ տվեց նույն հարցը։
Մհերը քիթը մոտեցրեց, կինը ձեռք տվեց, զարմացավ ու բղավեց.
- 0՛ ասիգա, իսկական է։