Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
27 / Օգոստոս / 2020 : 21-10

Թուրք-ադրբեջանական զորավարժությունների համար Թուրքիայից բերված զինտեխնիկան դեռևս գտնվում է Ադրբեջանում
 

Թուրք-ադրբեջանական զորավարժություններին մասնակցելու նպատակով Թուրքիայից բերված զինտեխնիկան, ավիացիոն միջոցներն ու անձնակազմը կամ դրանց մի մասը, դեռևս գտնվում են Ադրբեջանի տարածքում։

Այս են վկայում սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթի մշտադիտարկումներն ու ադրբեջանական ֆորումներում տարբեր փորձագետների և ակտիվ օգտատերերի քննարկումները:

Երեկ ռազմական խմբերից մեկում էլ Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 ինքնաթիռների՝ Գյանջայի օդանավակայանից իրականացված գիշերային թռիչքների կադրեր են հրապարակվել, որոնք հետո շտապ հեռացվել են:

Իսկ այսօր էլ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն է տեղեկություն տարածել, համաձայն որի՝ Նախիջևանի առանձին համազորային բանակի մոդելավորման կենտրոնում թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություննների շրջանակներում փորձի փոխանակում է անցկացվել Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի ցածր օղակի ստորաբաժանումների հրամանատարների միջև։

Նշեք, որ թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները Ադրբեջանի տարածքում մեկնարկել են հուլիսի 29-ին և ավարտվել օգոստոսի 13-ին, չնայած ի սկզբանե պաշտոնապես հայտարարվել էր, որ այդ զորավարժություններն ավարտվելու են օգոստոսի 10-ին։

Ալեն Ղուլյան

Դիտվել է 13483անգամ
Վերջին լուրեր