Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
28 / Օգոստոս / 2020 : 16-09

 Բայդենը և Հարիսը Թրամփին մեղադրել են ցույցերի ժամանակ բռնություն հրահրելու մեջ

ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում դեմոկրատների թեկնածու Ջո Բայդենը եւ փոխնախագահի թեկնածու Քամալա Հարիսը դատապարտել են ցույցերի ժամանակ կիրառվող բռնությունը եւ նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրել այն հրահրելու համար, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Թրամփը դա դիտում է որպես քաղաքական շահ: Նա ցանկանում է, որպեսզի ոչ թե քիչ, այլ ավելի շատ բռնություն լինի»,-ասել է Բայդենը MSNBC-ին տված հարցազրույցում:

Իր հերթին Հարիսը հայտարարել է, որ դեմոկրատները հավանություն չեն տալիս բռնությանը:

«Մենք (խաղաղ ցուցարարներին) չպետք է շփոթենք այն անձանց հետ, ովքեր կողոպտում են եւ բռնության գործողություններ կատարում»,-հայտարարել է Հարիսը Վաշինգտոնում ունեցած ելույթի ժամանակ:

Ավելի վաղ ոստիկանությունը ձերբակալել էր 17-ամյա Քայլ Ռիթենհաուսին, որը մեղադրվում է Վիսկոնսինի Քենոշա քաղաքում բողոքի ակցիաների ընթացքում երկու մարդու սպանության մեջ, որտեղ ոստիկանն աֆրոամերիկացուն ծանր վիրավորել էր ձերբակալելու ժամանակ:

ԱՄՆ-ում մայիսի վերջից զանգվածային ցույցեր են անցկացվում աֆրոամերիկացիների հասցեին ոստիկանության բռնության դեմ. հաճախ դրանք վերածվում են անկարգությունների։

Դիտվել է 6591անգամ
Վերջին լուրեր