29 / Օգոստոս / 2020 : 09-22

«Եթե Թուրքիան նպատակադրվել է Ադրբեջանում ռազմակայան ունենալ, չի բացառվում, որ սահմանին ևս լարվածություն մտցնեն»․ Ռազմագետ

«Թուրքիան մեկնարկել է Ադրբեջանում ռազմակայաններ տեղադրելու քարոզչության մեկնարկը։

Բաքվում Թուրքիայի դեսպանատան առջև հավաքվել են մարդիկ, և պահանջում Թուրքիայից, որ զորքերը չհանի Ադրբեջանից։ «Թուրքական բանակ մնա» վանկարկումով, ակցիայի մասնակիցները, ովքեր հիմնականում կանայք են, կոչ են անում Թուրքիային , որ զորքերը, որոնք Ադրբեջանում զորավարժությունների շրջանակներում, մնան և չգնան։

Հատկանշական է, որ այս ակցիան անցել է առանց ոստիկանության կողմից որևէ արգելքի, նույնիսկ մի քանի ոստիկան է եղել, ովքեր պարզապես պահել են ձևական կողմը։ Սա շեշտում եմ նրա համար, որ առավել պարզ լինի ակցիայի ինքնաբուխ չլինելը։

Եթե Թուրքիան նպատակադրվել է Ադրբեջանում ռազմակայան ունենալ, և գնում է դրա հասարակական պահանջ ձևավորելու ճանապարհով, ապա չի բացառվում, որ սահմանին ևս լարվածություն մտցնեն, որպեսզի, այդ «հասարակական պահանջը» ավելի հիմնավոր և պարտադիր լինի»։

Փորձագետ Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է 19776անգամ
Վերջին լուրեր