Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
29 / Օգոստոս / 2020 : 17-17

Թուրքիան Երևան ուղևորվող Գերմանիայի ԶՈՒ օդանավի թռիչքի թույլտվություն չի տվել

Թուրքիան հուլիսի վերջին «արգելափակել է Բունդեսվերի առաքելությունը»՝ թույլ չտալով Գերմանիայի Զինված ուժերի օդանավի թռիչքն իր օդային տարածքով, քանի որ այն ուղևորվում էր Երևան։ Այս մասին գրում է РИА Новости-ն:

Ըստ պարբերականի Թուրքիայի օդային կարգավորիչները «առանց բացատրության» հրաժարվել են թույլ տալ, որ ինքնաթիռը անցնի թուրքական օդային տարածքով: Արդյունքում Քյոլնից մեկնարկած Airbus 310-ը ստիպված է եղել վերադառնալ բազա:

Աղբյուրի հաղորդմամբ օդանավն ուղևորվում էր Երևան՝ հայ զինծառայողներին ուսման նպատակով Գերմանիա տեղափոխելու համար: Այդ ժամանակ օդանավը, որը նախատեսում էր տեղափոխել հայ զինծառայողներին, թռչել է Ռուսաստանի օդային տարածքով:

Դիտվել է 35867անգամ
Վերջին լուրեր