Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
29 / Օգոստոս / 2020 : 19-54

Սեպտեմբերի 1-ից  Վրաստանում էլեկտրոնային ապարանջան կամրացվի  կանանց նկատմամբ բռնության մեջ մեղադրվող անձանց ձեռքին

 

2020 թվականի սեպտեմբերի 1-ից Վրաստանում էլեկտրոնային ապարանջան կամրացվի  կանանց նկատմամբ կամ ընտանեկան բռնության  մեջ մեղադրվող անձանց ձեռքին: Դա նախատեսված է համապատասխան օրենքում կատարված փոփոխություններով, որոնք  հաստատել է Վրաստանի  խորհրդարանը ։

Օրենքի համաձայն, ոստիկանության աշխատակիցն իրավունք ունի էլեկտրոնային եղանակով վերահսկել բռնարարին:  Բռնության կրկնության սպառնալիքը ոստիկանը կգնահատի զսպող կարգի մասին գրառման մեջ նշված ռիսկերի գնահատման չափանիշներով:

Ցանկացած այլ տարածքում,բացի հանցագործի համար արգելված վայրի, հանցագործի և տուժողի պատահական  հանդիպումը բացառելու համար  «112»ծառայության աշխատակցուհին իրավունք ունի կապ հաստատել  զոհի / հանցագործի /հետ և խնդրել  նրան լքել տարածքը:

Էլեկտրոնային հսկողությունը իրականացվում է դատական ​​կարգով սահմանված  ժամկետում, որը չպետք է  գերազանցի  մեկ ամիսը: Հսկողությունից  դիտավորյալ խուսափելը ենթադրում է քրեական օրենսգրքով սահմանված   պատասխանատվություն:

Դիտվել է 60781անգամ
Վերջին լուրեր