Ռուսաստանը կարող է միջնորդ դառնալ Բելառուսի ճգնաժամի հաղթահարման բանակցային գործընթացում․ Տիխանովսկայա

Ռուսաստանը կարող է միջնորդ դառնալ Բելառուսի ճգնաժամի հաղթահարման բանակցային գործընթացում: Այս մասին հայտարարել է հանրապետության նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան՝ գրում է РИА Новости-ն:
«Քանի որ ճգնաժամը երկրի ներսում է և ուղղված չէ որևէ պետության դեմ, ապա մենք պատասխանատվություն ենք ստանձնում թույլ տալ ճգնաժամը բանակցությունների միջոցով հաղթահարել երկրի ներսում:
Սակայն, եթե բանակցություններում միջազգային միջնորդության կարիք ունենանք, ապա մենք Ռուսաստանը դիտարկում ենք որպես այդ գործընթացի մասնակիցներից մեկը:
Ռուսաստանն այն երկիրն է, որի հետ մենք բարեկամություն ենք անում, որի հետ սերտ փորգործակցություն ունենք»,- հայտնել է Սվետլանա Տիխանովսկայան: