Ավտովթարից մահացել է ֆուտբոլիստ՝ Սերժիկ Թէյմուրեանը
Ցաւօք՝ ուրբաթ օգոստոսի 28-ին, Թեհրանում, 46 տարեկանում իր մահկանացուն կնքեց իրանահայ ճանաչւած ֆուտբոլիստ, ժամանակի մարզական կեանքում փայլուն մարզիկ՝ Սերժիկ Թէյմուրեանը: Մահւան պատճառը աւտովթարն է եւ նա շուրջ մէկ ամիս կոմայի մէջ է եղել:
Սերժիկ Թէյմուրեանը մաս է կազմել Իրանի «Արարատ» եւ «Էսթեղլալ» թիմերում ինչպէս նաեւ գերմանիայում «Մայնց» խմբում ու Իրանի Ազգային հաւաքականների կազմերում:
Անհուն վշտով ցաւակցում ենք հանգուցեալի ընտանիքին, անւանի ֆուտբոլիստ Անդրանիկ Թէյմուրեանին, Հ.Մ.«Արարատ» Կազմակերպութեան ու «Արարատ» ֆուտբոլի խմբի վետերաններին եւ միւս բոլոր հարազատներին, իրենց կրած ծանր եւ անփոխարինելի կորստի կապակցութեամբ:
Թող նրա հոգին հանգչի խաղաղութեամբ եւ յիշատակը վառ մնա բոլորի սրտերում: