Դոլարն ու եվրոն թանկացել են

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 30-ին, կազմել է 478.69 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.11 դրամով:
Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 527.47 դրամ (աճել է 0.94 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 623.06 դրամ (աճել է 0.19 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.61 դրամ (նվազել է 0.04 դրամով)։

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 268.87 դրամ, ոսկի՝ 24,215.77 դրամ, պլատին՝ 15,144 դրամ:
