«Նավալնիին ցանկացել են լռեցնել»․ Անգելա Մերկել
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մեկնաբանել է Ալեքսեյ Նավալնիի բուժզննման արդյունքները: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով Reuters-ին:
Մերկել խոսքերով, ուսումնասիրությունների տվյալները կասկածից վեր են, և Ալեքսեյ Նավալնիին իսկապես թունավորվել է «Նովիչոկ» խմբի թույնով:
Մերկելի կարծիքով՝ Նավալնիին ցանկացել են լռեցնել, այնպես որ տեղի ունեցածը մահափորձ էր․ «Այս տագնապալի տեղեկատվությունը մատնանշում է թունավոր նյութով Ռուսաստանի առաջատար ընդդիմադիր գործչի սպանության փորձը», - շեշտել է Գերմանիայի կանցլերը:
Ինչպես ավելի վաղ հայտարարել են Գերմանիայի կառավարությունում, ընդդիմադիրի օրգանիզմում առկա է «Նովիչոկ» խմբից թունավոր նյութի հետքեր: Գերմանիայում Ռուսաստանի դեսպանն արդեն կանչվել է ԳԴՀ արտգործնախարարություն: