03 / Սեպտեմբեր / 2020 : 18-10

Արտակարգ դրությունից հետո տեղի կունենա Նվեր Ծառուկյանի և Արփի Ավետիսյանի հարսանիքը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի ընտանիքում թագավորական հարսանիքի են պատրաստվում։ Գագիկ Ծառուկյանի ավագ որդին՝ Նվեր Ծառուկյանը, նշանվել էր անցած ամառ և արտակարգ դրության ավարտից հետո պատրաստվում է պսակադրության։ Թեև նախապատրաստական աշխատանքեր են կատարվում, սակայն հարսանիքի օրը դեռևս հայտնի չէ:

 

ԼՈՒՐԵՐ.com-ի տեղեկություններով հարսնացուն՝ Արփին, կիրթ և ավանդական ընտանիքից է: Նրա հայրը՝ Բյուզանդ Ավետիսյանը, մեծ հեղինակություն է վայելում թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս, մասնավորապես, Ռուսաստանի դաշնությունում: Այժմ նրա ջանքերով ու նախաձեռնությամբ Ռուսաստանի կազմում  գտնվող եւ մեծամասամբ մուսուլմաններով բնակեցված Բաշկորտոստան երկրամասի Ուֆա քաղաքում կառուցվում է նախադեպը չունեցող հայկական եկեղեցի:

Դիտվել է 64557անգամ
Վերջին լուրեր