Լուկաշենկոն նշել է այն երկրները, որոնք կառավարում են բողոքի ակցիաները Բելառուսում
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Լեհաստանին, Չեխիային, Լիտվային եւ Ուկրաինային մեղադրել է Բելառուսի ներքին գործերին միջամտելու մեջ ում բողոքի ակցիաները կառավարելու մեջ, հաղորդում է «Բելթա» գործակալությունը:
«Այդ երկրները միջամտել են Բելառուսի ներքին գործերին՝ կառավարելով բողոքի ակցիաները: Մենք երեկ լսեցինք ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը: Նա ընդհանրապես այդ առումով զուսպ եւ զգույշ մարդ է: Նա հայտարարեց, որ ՌԴ-ն արձագանքում է Բելառուսի նկատմամբ ցանկացած բացասական գործողության, եւ ՌԴ-ի համար կարեւոր է Մինսկում բռնկում թույլ չտալը»,-ասել է Լուկաշենկոն:
Երեկ Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մաքեյի հետ հանդիպման ժամանակ Լավրովն ասել է, որ «մոտ 200 ծայրահեղականներ ուկրաինական տարածքներից ուղղորդվել են դեպի Բելառուս»:
Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը երբեք չի հաշտվի նրա հետ, որ Գրոդնոյում լեհական դրոշներ են կախում: «Նրանք տեսնում են, որ մեզ մոտ լեհեր են ապրում: Սակայն դրանք մեր բելառուսցի լեհերն են: Մենք նրանց հետ ապրել են հաշտ եւ համերաշխ, սակայն թույլ չենք տա Գրոդնոյում լեհական դրոշներ կախել: Ոչ ոք թույլ չի տա փլուզել Բելառուսը»,-ասել է Լուկաշենկոն՝ խոսելով բելառուսա-լեհական հարաբերությունների մասին:
Բացի այդ, Լուկաշենկոն Լիտվային առաջարկել է զբաղվել իր հարցերով: Նա նշել է, որ Մինսկը լավ հարաբերություններ ունի Վիլնյուսի հետ:
Լուկաշենկոն իշխանության բոլոր մարմիններին կոչ է արել չկտրվել աշխատանքից եւ ուշադրություն չդարձնել ցույցերին: