Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
08 / Ապրիլ / 2020 : 08-08

Սերժ Սարգսյանի անակնկալ որոշումը

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած ՀՀ ՊՆ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը հրաժարվեց ներկայանալ ԱԺ ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի կանչով, եւ օրենքը որեւէ պարտադրանք չի ենթադրում, սակայն երեկ հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը որոշել է ներկայանալ եւ բացատրություններ տալ։

Նա նամակ է հղել հանձնաժողովին․ «Թեեւ տարակուսելի է, որ համավարակի հետեւանքով ստեղծված իրավիճակում ԱԺ հանձնաժողովը որոշել է նիստ անցկացնել, այնուամենայնիվ, ՀՀ կառավարության կողմից արտակարգ դրության ժամկետի երկարաձգման որոշում կայացնելու դեպքում անգամ ՀՀ երրորդ նախագահը պատրաստ է ս.թ. ապրիլի 16-ին, ժամը 14:00-ին այցելել հանձնաժողով»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 3689անգամ
Վերջին լուրեր