Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
05 / Սեպտեմբեր / 2020 : 10-12

ԱՄՆ-ը Նավալնիի թունավորման վերաբերյալ որևէ ապացույց չունի․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը չունի որևէ ապացույց ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի թունավորման վերաբերյալ։ Այս մասին Թրամփն ասել է Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ, հայտնում է ТАСС-ը։

«Ես հստակ չգիտեմ, թե ինչ է տեղի ունեցել։ Մենք դեռևս որևէ ապացույց չունենք, բայց ես դա կուսումնասիրեմ»,-ասել է նա՝ խոստանալով լրջագույն ձևով դիտարկել Նավալնիի շուրջ ստեղծված իրավիճակը։

Թրամփը եզրափակել է՝ ասելով, որ Գերմանիայի եզրակացությունները կասկածի տակ չեն դրվում, սակայն իրենք որևէ ապացույց չեն ստացել։

Դիտվել է 5735անգամ
Վերջին լուրեր