«Կարճ շորտեր և ոչ մի գրամ ցելյուլիտ». 65-ամյա Օռնելա Մուտին գերել է համացանցը (լուսանկարներ)
                    
                    
                    
                        
                            
                        
                        
                    
                
                    
                        65-ամյա Օռնելա Մուտիի համար ժամանակը կանգ է առել: Պարզապես հիանալ է պետք այս կնոջ շքեղ կազմվածքով: Դժվար է հավատալ, որ մոտ հինգ տարի անց Օռնելան կդառնա 70 տարեկան: Թվում է, թե գեղեցկուհին մոռացել է իր անձնագրի թվային տվյալները եւ վայելում է աշնանային ջերմ օրերը:
                    
                    
                    
                        
                        
                    
                
                    
                        Մուտին երկրպագուների առջեւ հայտնվել է կարճ շորտերով: 65-ամյա դերասանուհին ցուցադրել է իր գեղեցիկ ոտքերը՝ նախանձի զգացում առաջացնելով 20-ամյա աղջիկների մոտ:
Օռնելան իր կերպարը լրացրել է սպիտակ վերնաշապիկով, նորաձեւ շարֆով ՝ աչքերը թաքցնելով արեւային ակնոցների հետեւում:
                    
                    
                    
                        
                        
                    
                
                    
                        «Ոչ մի գրամ ցելյուլիտ», « Գեղեցիկ կին»,« Շշմեցուցիչ է», «Թագուհի», «Չեմ կարող հավատալ, որ դու 65 տարեկան ես», «Ես չեմ կարող ուշքի գալ իմ տեսածից հետո», «Հիմա հաստատ չեմ կարող քնել»,- գրել են գեղեցկուհու հավատարիմ երկրպագուները:
                    
                    
                    
                        
                        
                    
                
                    
                    
                    
                        
                    
                    
                    
                        
                        
                    
                
            

                
                
                
                