Նախիջևանում կրկին թուրք-ադրբեջանական զորավարժություններ են

Փորձագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նախիջևանում այսօր անցկացվել է թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների առաջին փուլը։ Այս զորավարժությունը նախորդներից տարբերվում է նրանով, որ ավելի շատ տեղայնացված է։
Զորավարժությանը ոչ թե մասնակցել են Ադրբեջանի և Թուրքիայի ԶՈՒ-երի տարբեր զորամիավորումներ, այլ Նախիջևանի կայազորը և Թուրքիայի ԶՈՒ ցամաքային 3-րդ բանակը։
Զորավարժությունը մեկնարկվել է Նախիջևանի Գերագույն Մեջլիսի նախագահ Վասիֆ Թալիբովը և Թուրքիայի ԶՈՒ ցամաքային 3-րդ բանակի հրամանատար , գեներալ-գնդապետ Շարաֆ Օնգայը։ Զորավարժությանը մասնակցում են նաև Նախիջևանի Արտակարգ իրավիճակների ծառայությունը։
Զորավարժության ողջ սցենարը եղել է «Բլից կրիգի» սցենար։ Հարձակվել և ողջամիտ ժամկետում գրավել ռազմավարական բարձրունքներ, որոնք իշխող հենակետեր են՝ ոչնչացնելով հակառակորդի կենդանի ուժը, զինտեխնիկան։
Կազմակերպել շտապ տարհանում քաղաքացիական անձնանց ԱԹՍ-ների հնարավոր հարձակումից, ինչպես նաև օդային հարվածներից։ Հատկանշական է, որ զորավարժությանը մասնակցում են հատուկ նշանակության ջոկատները»։
