Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
06 / Սեպտեմբեր / 2020 : 13-26

Նախիջևանում անցկացվել են թուրք-ադրբեջանական համատեղ լայնածավալ մարտավարական և թռիչքա-մարտավարական զորավարժությունների առաջին փուլը․ մանրամասներ

Թուրք-ադրբեջանական համատեղ մարտական կրակով մարտավարական և թռիչքա-մարտավարական զորավարժություններին մասնակցելու նպատակով երկու օր առաջ Նախիջևան է այցելել Թուրքիայի զինված ուժերի զամաքային զորքերի 3-րդ բանակի հրամանատար, գեներալ-գնդապետ Շարաֆ Օնգայի գլխավորած պատվիրակությունը:
Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայության հաղորդմամբ երկու երկրների ցամաքային զորքերի և ռազմաօդային ուժերի ներգրավմամբ Նախիջևանում անցկացվել են թուրք-ադրբեջանական համատեղ լայնածավալ մարտավարական և թռիչքա-մարտավարական զորավարժությունների առաջին փուլը, որին ներգրավվել է ավելի քան 2600 զինծառայող, ավելի քան 200 միավոր տանկ և այլ զրահատեխնիկա, մոտ 180 հրթիռային, հրետանային և ականանետային կայանքներ, 18 միավոր ինքնաթիռներ, ուղղաթիռներ և անօդաչու թռչող սարքեր, ավելի քան 30 միավոր ՀՕՊ միջոցներ և մոտ 320 ավտոմոբիլային տեխնիկա։


Զորավարժություններին ներգրավվել են պաշտպանության նախարարության, պետական անվտանգության ծառայության, պետական սահմանապահ ծառայության, ՆԳՆ ներքին զորքերի և ԱԻՆ-ի զինծառայողները։


ՊԱԾ-ից, ՊՍԾ-ից և ներքին զորքերից հիմնականում մասնակցել են հատուկ նշանակության զորքերը, իսկ ԱԻՆ-ից սակրավորներ և ռադիացիոն, քիմիական պաշտպանության ստորաբաժանումները։


ՊՆ մամլո ծառայության կադրերի ուսումնասիրությամբ հայտնի է դարձել, որ կիրառվել է հետևյալ զինտեխնիկան

Տանկեր և զրահամեքենաներ.

- Տ-90 տանկեր
- ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենաներ
- ԲՏՐ-82Ա զրահափոխադրիչներ
- ԲՏՐ-70 զրահափոխադրիչներ
- Cobra ռազմական հետախուզական մեքենաներ
- AIL Storm ռազմական հետախուզական մեքենաներ
- SandCat զարահամեքենաներ

Հրետանային միջոցներ, հակատանկային հրթիռային համալիրներ և ծանր հրանետային համակարգեր.


- «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր
- «TR-107» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր
- «ՏՕՍ-1» համազարկային կրակի ծանր հրանետային համակարգեր
- «Խրիզանտեմա-Ս» հակատանկային հրթիռային համալիրները
- «Գվոզդիկա» ինքնագնաց հաուբիցներ
- «Գիացինտ-Բ» քարշակվող թնդանոթներ
- «Դ-20» թնդանոթ-հաուբիցներ
- «Դ-30» հաուբիցներ
- տարբեր տրամաչափի ականանետներ

Հակաօդային պաշտպանության միջոցներ.


- «Օսա» զենիթահրթիռային համալիրներ
- «IHASAVAR» կրովի հակադրոնային համակարգեր
Ավիացիոն միջոցներ.
- «Սու-25» գրոհիչներ
- «Մի-17» ռազմատրանսպորտային ուղղաթիռներ
Ինժեներական տեխնիկա.
- «ՄՏՈւ-90Մ» տանկային կամրջադիրներ
- «ԻՄՌ-3» ինժեներական արգելափակիչ մեքենաներ
- «ԲՌԷՄ-1» զրահապատ նորոգման-տարհանման մեքենաններ

Թուրքական զինված ուժերը կիրառել են «Sikorsky UH-70» բազմաֆունկցիոնալ և «ATAK/AH-1W» գրոհային ուղղաթիռներ, «ACV-15» հետևակի մարտական մեքենաներ և «Kirpi» զրահամեքենաներ։

Չնայած ադրբեջանական կողմը հայտարարել է, որ զորավարժություններին ներգրավվել է վերոնշյալ ծավալի զինտեխնիկա, տարածված կադրում երևում է ընդամենը 86 միավոր զինտեխնիկա և 10 միավոր ավիացիոն միջոցներ, որից՝


- 21 միավոր «Տ-90» տանկ, 14 «ԲՄՊ-2», 15 «ԲՏՌ82Ա», 6 «ԲՏՐ-70», 3 «Գրադ» կայան, 2 «Խրիզանտեմա Ս», 2 «ՏՕՍ1», 2 «ՕՍԱ», 4 «SandCat», 4 «Cobra», 1 կամրջադիր, 1- «ԻՄՌ-3», 4 «Մի-17» ուղղաթիռ, 2 «Սու-25» գրոհիչ, Թուրքիայի զինուժի երկուական միավոր «Sikorsky UH-70» և «ATAK/AH-1W» ուղղաթիռներ, 10 միավոր «ACV-14» հետևակի մարտական մեքենա և 1 միավոր Kirpi զրահամեքենա:

Ալեն Ղուլյան

Դիտվել է 41193անգամ
Վերջին լուրեր