Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
06 / Սեպտեմբեր / 2020 : 21-32

 

Հավով և խաղողով աղցան Մադամ․ Օրգինալ բաղադրատոմս

yelaket.am-ը,  առաջարկում է պատրաստել ֆրանսիական աղցան՝ «Մադամ»: Այս աղցանը առանձնահատուկ է նրանով, որ պատրաստվում է առանց բանջարեղենի: Պարունակում է հավի միս, անանաս, խաղող, պանիր և բնական յոգուրտ:

Բաղադրությունը

Պինդ պանիր՝ 300-400 գ

Պահածոյացված անանաս՝ 300 գ

Յոգուրտ՝ 150 գ

Սպիտակ խաղող՝ 500 գ

Հավի կրծքամիս՝ 400 գ

 

Պատրաստման եղանակը

1. Խաղողը լավ լվանալ և միջից կիսել:

2. Անանասը կտրատել ոչ մեծ քառակուսիներով:

3. Մանր քերիչով անցկացնել պանիրը:

4. Հավի եփած կրծքամիսը կտրատել մանր քառակուսիներով:

5. Բոլոր բաղադրիչները խառնել, վրան լցնել յոգուրտը և նորից խառնել:

Եթե սխտոր եք սիրում, կարող եք նաև սխտոր ավելացնել, և աղցանը պատրաստ է:

Բարի ախորժակ

Դիտվել է 17402անգամ
Վերջին լուրեր