07 / Սեպտեմբեր / 2020 : 15-55

Բեյրութում հայտնաբերվել է պայթյունավտնագ նյութերի ևս մեկ պահեստ

Բեյրութի նավահանգստում Լիբանանի զինված ուժերի փորձագետները հայտնաբերել են քիմիական պայթուցիկ նյութերի մեկ այլ պահեստ, պահեստում կա ավելի քան չորս տոննա ամոնիումի նիտրատ: Ըստ «radiosputnik.ria.ru»-ի այդ մասին գրել է «Պառլամենտսկայա գազետա»-ն՝ հղում կատարելով լիբանանյան բանակի մամուլի ծառայությանը:

«Բեյրութի նավահանգստի մաքսային ծառայության պահանջի հիման վրա Լիբանանի զինված ուժերի ինժեներական ստորաբաժանումը խուզարկություն է անցկացրել և մայրաքաղաքի նավահանգիստ մուտքերից մեկի մոտակայքում հայտնաբերել մեկ այլ պահեստ ՝ 4350 կիլոգրամ նիտրատով»,- ասված է նախարարության հայտարարության մեջ:

Նշվում է, որ նավահանգստի տնօրենը քիմիական նյութերի արտահանման վերաբերյալ հարցում է ուղարկել երկրի մաքսային ծառայություն:

Դիտվել է 8721անգամ
Վերջին լուրեր