07 / Սեպտեմբեր / 2020 : 21-10

Մինսկում առևանգել են ընդդիմադիր գործիչ Կոլեսնիկովային

Բելառուսի մայրաքաղաք Մինսկի կենտրոնից անհետացել է Համակարգող խորհրդի նախագահության անդամ, բելառուսական ընդդիմության առաջնորդներից Մարիա Կոլեսնիկովան հայտնում է,- հայտնում է«Интерфакс»-ը։

Ըստ աղբյուրի՝ ականատեսները պատմել են, որ ժամը 10:05-ին, Բելառուսի կերպարվեստի ազգային թանգարանի շենքի մոտից քաղաքացիական հագուստով, դիմակներով տղամարդիկ բռնի ուժով մտցրել են Կոլեսնիկովային միկրոավտոբուս, որի վրա գրված է եղել «Կապ» ու տարել անհայտ ուղղությամբ:

Ըստ համակարգող խորհրդի մամուլի խոսնակ Անտոն Ռոդնենկովի՝ Կոլեսնիկովան քաղաքի կենտրոնում է եղել անձնական գործերով, ժամը 11-ից նրա հետ կապ հաստատել չի հաջողվում:

Տեղեկություններ կան, որ Կոլեսնիկովայի հետ միասին անհետացել են համակարգող խորհրդի ևս մի քանի անդամներ:

Իրավապահ մարմինները՝ ոստիկանությունը, քննչական կոմիտեն և պետվերահսկողության կոմիտեն, հերքել են, որ վերջիններս ձերբակալված են: 

Հիշեցնենք, որ Բելառուսում 4 շաբաթ է՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի հրաժարականի և նոր ընտրությունների պահանջով բողոքի ցույցեր են: Ոստիկանները պարբերաբար արցունքաբեր գազ և ուժ են կիրառում ցուցարարների նբկատմամբ: 

Դիտվել է 6260անգամ
Վերջին լուրեր