Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
08 / Ապրիլ / 2020 : 10-00

Փողի թեմա է. Նիկոլ Փաշինյանի նախօրեի ասուլիսը փոթորկել է պատգամավորների անդորրը

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի նախօրեի ասուլիսը փոթորկել է պատգամավորների անդորրը: Նրանք հասկացել են, որ, ի տարբերություն իրենց, նախարարները ստանալու են իրենց ամսական պարգեւավճարները՝ մեկ աշխատավարձի չափով։

Նման եզրակացության են եկել, քանի որ Փաշինյանը միայն 1 ամսվա մասին խոսեց՝ ասելով, որ մարտի պարգեւավճարներն իր որոշմամբ կփոխանցվեն կորոնավիրուսի ֆոնդին: Մինչդեռ օրերս ԱԺ նախագահը որոշեց, որ երկրորդ եռամսյակի պարգեւատրումների ֆոնդն ուղղվելու է նշված ֆոնդին։ Ընդ որում՝ ոչ միայն պատգամավորների, այլեւ աշխատակազմի պարգեւատրումները:

Հիշեցնենք, որ նախարարները 750 հազար դրամ աշխատավարձ են ստանում եւ ավելի քան մեկ տարի՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ամսական նույնքան էլ պարգեւավճար»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 3813անգամ
Վերջին լուրեր