Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
07 / Սեպտեմբեր / 2020 : 22-20

Լոս Անջելեսում 49,4 աստիճան ռեկորդային շոգ է գրանցվել

ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգի Լոս Անջելես քաղաքում նախօրեին ջերմաստիճանը հասել է Ցելսիուսի սանդղակով 49,4 աստիճանի, գրում է ABC news-ը։

Ռեկորդը գրանցվել է տեղական ժամանակով կեսօրից հետո Լոս Անջելեսի հյուսիսարևմտյան շրջանում: Նշվում է, որ քաղաքում նախորդ առավելագույն ցուցանիշը արձանագրվել է 2006 թվականի հուլիսի 22-ին (48,3 աստիճան՝ ըստ Ցելսիուսի)։

Օդերևութաբանական ծառայության ներկայացուցիչները կանխատեսել են, որ ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ։ Այդ շրջանում շուտով կարող են նոր ռեկորդներ սահմանվել, ասված է հայտարարության մեջ:

Դիտվել է 17894անգամ
Վերջին լուրեր