Թուրքիան փորձում է հասնել նրան, որ Ադրբեջանն ազգային պատկանելիության իրավունքով հայտնվի իր կազմում

Թուրքագետ, ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Թուրքիայի հետաքրքվածությունն Ադրբեջանում այլևս թաքնված բնույթ չի կրում։ Բացի բողոքի, կամ պահանջի ակցիաների կազմակերպումը, թուրքական պետական մակարդակով քարոզում է «մեկ ազգ երկու պետություն» գաղափարախոսությունը։ Այս քաղաքականությունը հեռահար նպատակներ է հետապնդում։ Թուրքիան փորձում է հասնել նրան, որ Ադրբեջանն ազգային պատկանելիության իրավունքով հայտնվի Թուրքիայի կազմում։
Այս հարցում Էրդողանին ընդդիմացող Ալիևն այժմ ոչ նախանձելի վիճակում է գտնվում։ Մի կողմից չի ուզում կտրվի Էրդողանի աջակցությունից, մի կողմից չի ցանկանում կորցնի ինքնիշխանությունը, մյուս կողմից է լավ գիտակցում է, որ Ադրբեջանը կարող է դառնալ երկրորդ Սիրիա, եթե փորձի Թուրքիային թույլ տալ մտնել Ադրբեջան։
Ինչու՞ Սիրիա, քանի որ այստեղ և առկա է ինչպես կրոնական, այնպես էլ ազգային բնիկ փոքրամասնությունների գործոնը։ Ինչպես Սիրիայում, այնպես էլ Ադրբեջանում առաջ կգան մի քանի անկախ պետությունների գաղափարը, և այդ գաղափարը շրջանառության մեջ կդրվի ինչպես Իրանի, այնպես էլ Ռուսաստանի ձեռամբ։
Թուրքիայի նվաճողական քաղաքականությունն աչքի տակ ունենալով, քիչ հավանական եմ համարում, որ Ալիևը կկարողանա մինչև վերջ ընդդիմանալ և պաշտպանել ինքնիշխանությունը։