08 / Սեպտեմբեր / 2020 : 11-33

Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 45 նոր դեպք

Սեպտեմբերի 8-ին Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 45 նոր դեպք, ևս 6 մարդ առողջացել է:  Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը` հղում տալով երկրի կառավարության ներկայացրած տվյալներին:

Վրաստանում, ընդհանուր առմամբ, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1729 դեպք, վարակվածներից 1321-ն առողջացել է, 19-ը` մահացել:

5882 մարդ գտնվում է Վրաստանի կարանտինային գոտիներում, ևս 299-ը հսկողության տակ է հիվանդանոցներում:

Դիտվել է 14589անգամ
Վերջին լուրեր