08 / Սեպտեմբեր / 2020 : 15-15

Համավարակի ընթացքում բանկերը Կառավարության օժանդակությամբ իրականացրել են 80 մլրդ դրամի վարկավորում

Այս տարվա ֆենոմենը այն է, որ վարկավորման հիմնական աճն արձանագրում ենք երկու սեգմենտում՝ գյուղ եւ բիզնես վարկեր: Աճի հիմնական դրայվերներից մեկն էլ հենց Կառավարության հակաճգնաժամային ծրագրերի իրականացումն է, որը իրականացվում է բանկերի հետ համատեղ, ու մենք Կառավարության օժանդակության ծրագրերով մոտ 80 մլրդ դրամի վարկավորում ենք իրականացրել:  Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

Գալստյանի խոսքով` Հայաստանում կորոնավիրուսի համավարակի ընթացքում բանկերը Կառավարության օժանդակության ծրագրերով իրականացրել են 80 մլրդ դրամի վարկավորում: 

«Բանկերն իրենց սեփական միջոցների հաշվին եւս վարկավորում են իրականացում: Ընդ որում, սպառողական վարկերի աճը որոշակի դանդաղում ունի, անցյալ տարի ավելի թույլ էին աճում բիզնես վարկերը, այս տարի՝ ավելի արագ»,-ասաց Գալստյանը: 

Դիտվել է 7062անգամ
Վերջին լուրեր