08 / Սեպտեմբեր / 2020 : 17-17

ԱՄՆ-ում լույս աշխարհ է եկել ավելի քան 20 տարի առաջ սատկած ձիու կլոնը

ԱՄՆ-ում կարողացել են կլոնավորել ավելի քան 20 տարի առաջ սատկած Պրժևալսկու ձիուն․ գիտնականները փոխնակ մորը «փոխպատվաստել» են կենդանու՝ տարիներ շարունակ սառեցված գենը, գրում է eadaily.com կայքը՝ հղում տալով անհետացող կենդանատեսակների գենետիկ տվյալների պահպանման և վերականգնման գծով մասնագիտացված Revive & Restore ընկերության մամուլի ծառայության հայտարարությանը։ 

«Դրանք 1975 թվականին Մեծ Բրիտանիայում ծնված հովատակի բջիջներ էին։ Կենդանին 1978 թվականին է բերվել ԱՄՆ և ապրել է մինչև 1998 թվականը»,- նշել են հետազոտողները։ 

Նշվում է, որ հովատակին Կուրտ անունն են տվել՝ ի պատիվ գիտնական Կուրտ Բենիրշկեի։ Ամերիկացի կենսաբաններն ընդգծում են, որ սա վերջին 17 տարվա մեջ Պրժևալսկու ձիու առաջին կլոնավորումն է։ Նշվում է, որ փորձարկման արդյունքները գերազանցել են բոլոր սպասելիքները։ Գիտնականները Կուրտի լույս աշխարհ գալը «գիտական առաջընթաց» են համարում։ 

Ինչպես հայտնի է, այժմ ամբողջ աշխարհում մոտ երկու հազար Պրժևալսկու ձի է մնացել, որի զգալի մասը ապրում է Չեռնոբիլի շրջանում։ Դրանք բոլորն էլ ծնվել են 1990-ական թվականներին՝ ամբողջական ոչնչացումից փրկված 12 ձիուց։

Նշվում է, որ կլոնավորման հաջողված փորձը ոչնչացված կենդանատեսակների վերականգնման հույս է

Դիտվել է 15733անգամ
Վերջին լուրեր