08 / Սեպտեմբեր / 2020 : 18-32

Սերգեյ Լավրովն արժանացել է Կիպրոսի բարձրագույն պարգեւի
 

Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին պարգեւատրել է Մակարիոս III Մեծ Խաչ շքանշանով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Արարողությունն անցկացվել է նախագահական պալատում:

Մակարիոս III Մեծ Խաչ շքանշանը Կիպրոսի բարձրագույն պարգեւ է: Շքանշանը շնորհվում է 1991 թվականին, անվանվել է ի պատիվ Կիպրոսի Հանրապետության առաջին նախագահ, արքեպիսկոպոս Մակարիոս III-ի:  

Դիտվել է 6394անգամ
Վերջին լուրեր