08 / Սեպտեմբեր / 2020 : 19-08

 
«Այո՛, միգուցե մի քիչ երկար նստեցի». Լուկաշենկոն հայտարարությամբ է հանդես եկել

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բացատրել է, թե ինչու է հանրության առաջ հայտնվել ինքնաձիգով: Ըստ նրա` դա նշանակում է, որ ինքը «ոչ մի տեղ չի փախել» և պատրաստ է մինչև վերջ պաշտպանելու երկիրը: Միևնույն ժամանակ, նա ասել է, որ եթե ինքը հեռանա, իր կողմնակիցներին «կմորթեն»:

Լուկաշենկոն նշել է, որ ինքը չի համագործակցի ընդդիմության համակարգող խորհրդի հետ, քանի որ չգիտի՝ «ովքեր են այդ մարդիկ»: Նա խոստովանել է, որ իր պաշտոնում «գուցե մի քիչ երկար է նստել»:

«Այո՛, միգուցե մի քիչ երկար նստեցի: Թերևս, ինձ ցույց են տալիս ոչ միայն հեռուստացույցից, այլ նաև թեյնիկից ու արդուկից: Այո՛: Բայց այժմ միայն ե՛ս կարող եմ պաշտպանել Բելառուսը», - ասել է  Լուկաշենկոն լրագրողներին: 

Դիտվել է 46860անգամ
Վերջին լուրեր