Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
08 / Սեպտեմբեր / 2020 : 19-51

Աջարիան «կարմիր գոտի է» հայտարարվել

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական կենտրոնի տնօրեն Մարինա Էզուգբայայի հայտարարությամբ՝ երկրում վարակվածների թվի ավելացումը ցույց է տալիս, որ կորոնավիրուսի տարածումը Վրաստանում դարձել է ինտենսիվ և կասկածի տակ է դնում վերահսկելիությունը։

Ըստ այդմ՝ վերջին երկու շաբաթվա ընթացքում երկրում հիվանդության հաստատվող դեպքերի մակարդակը փոխվել է։ Առավել մտահոգիչ է իրավիճակն Աջարիայում։ Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսով վարակման ռեկորդային՝ 45 նոր դեպքից 23-ը արձանագրվել է Աջարիայում:

«Աջարիայում ավելի լուրջ իրավիճակ է, այնտեղ դեպքերի ցուցանիշը 42,4 տոկոս է, ինչը նշանակում է, որ Աջարիան համարվում է «կարմիր գոտի»։ Կարծում եմ՝ Աջարիայում լրացուցիչ միջոցառումներ անցկացնելու կարիք կլինի: Այսպես, օրինակ, անհրաժեշտություն կլինի վերահսկման մեխանիզմն ուժեղացնել և ընդլայնել թեստավորման մասշտաբները»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Մարինա Էզուգբայան:

Դիտվել է 40796անգամ
Վերջին լուրեր