Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
09 / Սեպտեմբեր / 2020 : 12-06

ԱՄՆ դեսպանը ճաշակել է հայ գինեգործների ևս մեկ գինի

Անցած շաբաթ դեսպան Լին Թրեյսին շրջագայեց «Մոմիկ» գինեգործարանի խաղողի այգիներում, ապա կից համտեսի սրահում ճաշակեց հայ գինեգործների ևս մեկ գերազանց գինի։ Այդ մասին հայտնում են ԱՄՆ դեսպանությունից:

Ի դեպ, «Մոմիկ» ընկերությունը ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ և Սմիթսոնյան ինստիտուտի կողմից իրականացվող «Իմ Հայաստան» ծրագրի շահառուներից է։ Այն նաև ներառված է «Վայոց ձորի գինու ուղի» զբոսաշրջային երթուղու մեջ։ Վայոց Ձորով անցնելիս բաց մի՛ թողեք Հայաստանի հինավուրց գինեգործական ավանդույթների մասին իմանալու և համեղ գինիներ ճաշակելու ձեր հնարավորությունը։

Դիտվել է 9934անգամ
Վերջին լուրեր