Վրաստանում արգելել են հարսանիքներ անցկացնելը
Վրաստանի վարչապետին կից COVID-19-ի դեմ պայքարի միջգերատեսչական համակարգող խորհուրդը արգելել է հարսանիքները, տարեդարձերը, ոգեկոչումները և այլ նմանատիպ այլ միջոցառումները՝ կապված երկրում կորոնավիրուսի դեպքերի կտրուկ աճի հետ: Այս մասին հայտնում է «gazeta.ru»-ն՝ հղում կատարելով կառավարության վարչակազմի ղեկավար Նատիա Մեզվրիշվիլիի հայտարարությանը:
Նշվում է, որ նոր կանոնակարգն ուժի մեջ է մտնում սեպտեմբերի 10-ից։
«Փաստորեն, մենք վերադառնում ենք ավելի վաղ գործող սահմանափակումներին», - պարզաբանել է Մեզվրիշվիլին:
Վրաստանի Առողջապահության նախարարության հրապարակած վերջին տվյալների համաձայն ՝ երկրում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 1773 դեպք։ Բժշկական հաստատություններում բուժում է ստանում 390 մարդ: Ընդհանուր առմամբ, 1,321 հիվանդ վերականգնվել է, 19 հոգի՝ մահացել