09 / Սեպտեմբեր / 2020 : 17-00

Լուկաշենկոն չի բացառել արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումը

Բելառուսը պատրաստ է արտահերթ նախագահական ընտրությունների անցկացմանը: Այս մասին ռուսական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

«Եթե մենք փոխենք սահմանադրությունը, ապա պետք է սահմանադրության մեջ գրենք նախագահական ընտրությունները:Ես կողմ եմ արտահերթ նախագահական ընտրությունների անցկացմանը: Ես դա չեմ բացառում»,-ասել է նա:

Ընդ որում, նա չի նշել , թե կոնկրետ երբ կանցկացվեն ընտրությունները:

«Ես ժամկետներով չեմ խոսում, պետք է սահմանադրություն ընդունել: Եթե արտահերթ նախագահական ընտրություններ են անցկացվում, ապա դրանք պետք է անցկացվեն խորհրդարանական ընտրություններից առաջ»,-ասել է նա: 

Դիտվել է 2913անգամ
Վերջին լուրեր