10 / Սեպտեմբեր / 2020 : 16-47

Վրաստանի վարչապետը հայտարարել է, որ երկրում սկսվել է կորոնավիրուսի երկրորդ ալիքը
 

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան կառավարության նիստում հայտարարել է, որ կորոնավիրուսի սպասվող երկրորդ ալիքը փաստացի սկսվել է, բայց իրավիճակն իշխանությունները վերահսկվում են:

«Այսօր հայտնաբերված 57 և երեկվա 44 նոր դեպքերն ուղղակիորեն մատնանշում են, որ համաճարակաբանական իրադրությունը երկրում աստիճանաբար փոխվում է: Գլխավորն այն է, որ ոչ մի հիմք չկա խուճապի մատնվելու համար, քանի որ մենք լիովին վերահսկում ենք իրավիճակը», - հայտարարել է վարչապետը:

Նշենք, որ Վրաստանում սեպտեմբերի 10-ին հայտնաբերվել է կորոնավիրուսի դեպքերի ռեկորդային օրական աճ՝ 57 նոր դեպք:

Դիտվել է 22597անգամ
Վերջին լուրեր