10 / Սեպտեմբեր / 2020 : 17-22

«Իշխանությունը ոչ ոքի չեմ տա». Լուկաշենկո

Իշխանությունը չի տրվում նրա համար, որ վերցնես, հետո թողնես և հանձնես: Այս մասին սեպտեմբերի 10-ին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, գրում է eadaily.com կայքը:

«Ուզում եմ ձեզ տղամարդավարի ասել, որպեսզի ինչ-որ չասված բաներ չմնան: Ինձ հաճախ մեղադրում են, որ «նա իշխանությունը չի տա»: Ճիշտ են մեղադրում: Ժողովուրդը ինձ դրա համար չի ընտրել: Ինչպես և դուք՝ այս իշխանության տերերն ու կրողները: Իշխանությունը չի տրվում նրա համար, որ վերցնես, հետո թողնես և հանձնես:

1990-ականների կեսերին իշխանությունը կեղտի մեջ էր, նրա վրա ոտքերն էին սրբում: Ինչպես և ձեզ վրա, նրանց, ովքեր ուսադիրներ էին կրում: Ձեզնից շատերը հիշում են այդ շրջանը: Եվ ես չեմ ցանկանում, որ Բելառուսը վերադառնա այդ շրջանին: Այնպես որ ոչ ոք չի կարողանա իշխանությունը կեղտի մեջ գցել, ինչպես նրանք են պահանջում»,-ասել է Լուկաշենկոն Անդրեյ Շվեդին հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնում ներկայացնելիս:

Միևնույն ժամանակ, նա նշել է, որ «ինքը դա կանի նրանց հետ կամ առանց նրանց»:

 

Դիտվել է 10838անգամ
Վերջին լուրեր