10 / Սեպտեմբեր / 2020 : 21-09

Մահացել է «Գահերի խաղը» սերիալի դերասանուհին

Բրիտանացի դերասանուհի Դայանա Ռիգը մահացել է 82 տարեկան հասակում, հաղորդել է Metro-ն: 6 ամիս առաջ նրա մոտ քաղցկեղ է հայտնաբերվել։

«Մեծ ցավով հայտնում ենք, որ Դայանա Ռիգը մահացել է այսօր առավոտյան։ Նա եղել է իր տանը՝ ընտանիքի անդամներով շրջապատված»,- ասել է նրա գործակալ Սայմոն Բերեսֆորդը։

Դայանա Ռիգը խաղացել է բազմաթիվ ֆիլմերում, սերիալներում և թատերական ներկայացումներում։ Նա հայտնի է Թրեյսի դի Վինչենցոյի կերպարով՝ Ջեյմս Բոնդի մասին «Նորին մեծության գաղտնի ծառայությունում» ֆիլմում, ինչպես նաև «Բժիշկ Ով», «Գահերի խաղը» սերիալներում և այլն: Դերասանուհին BAFTA, Էմմի և Թոնի մրցանակների դափնեկիր է։

Դիտվել է 24866անգամ
Վերջին լուրեր