Բայդենը մեղադրել Թրամփին կորոնավիրուսի դեմ պայքարում անգործության մեջ

ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Ջոզեֆ Բայդենը Թրամփին մեղադրել է կորոնավիրուսի դեմ պայքարում անգործության մեջ։ Այս մասին նա գրել է իր թվիթեյան էջում։
«Թրամփը հայտարարեց, թե չէր ուզում ասել ճշմարտությունը, որպեսզի խուճապ չստեղծեր։ Արդյունքում չարեց ոչինչ, և ստեղծվեց աղետալի վիճակ»,- գրել է Բայդենը։ Նաև հարց է ուղղել, թե քանի՞ մարդ դեռ պետք է մահանա Թրամփի ստերի պատճառով։
«Քանի՞ մարդ դեռ պետք է տուժի այն պատճառով, որ նախագահ Թրամփը ստում է»,- թվիթերյան մեկ այլ գրառման մեջ հարց է հնչեցրել Բայդենը:
Պատրաստեց yelaket.am