12 / Սեպտեմբեր / 2020 : 21-11

Լցոնած բուլղարական պղպեղ. հրաշալի տեսք և անկրկնելի համ

Այս ուտեստը կարող եք պատրաստել նաև սովորական մսալի պղպեղներով:

Անհրաժեշտ է․

Բուլղարական պղպեղ՝ 4-5 հատ

Հավի ֆիլե
Լոլիկ՝ 2-3 հատ
Կանաչ սոխ
Սամիթ
Յոգուրտ՝ առանց հավելումների՝ 2 ճ/գ
Չոր պանիր՝ 100-150 գր
Համեմունքներ
Աղ
Պղպեղ

 

 

Պատրաստումը

Պղպեղը մաքրել ներսից:

Լցոնի համար կտրտել հավի ֆիլեն փոքր կտորներով, օրինակ՝ 1×1 սմ:

Լոլիկները լցնել տաք ջրի մեջ, որպեսզի հեշտությամբ մաքրվի կեղևը:

Կտրտել մաքրված լոլիկները խորանարդաձև, օրինակ՝ 0,5×0,5 սմ չափով:

Կտրտել կանաչ սոխն ու մաղադանոսը:

Խառնել հավի ֆիլեն, կտրտած լոլիկը, կանաչին, աղ և պղպեղ անել, ավելացնել համեմունքներ՝ ըստ ճաշակի:

Ավելացնել 2 ճ/գ յոգուրտ և ամբողջը լավ խառնել:

Դասավորում ենք պղպեղները, լցոնում և դնում ջեռոցը:

Եփում ենք 30 րոպե 180-200 աստիճան ջերմաստիճանում:

30 րոպե հետո հանում ենք, վրան լցնում քերած պանիր և նորից դնում ենք ջեռոցի մեջ և սպասում 10 րոպե, որ պանիրը հալվի և մի փոքր չորանա:

Բարի ախորժակ

Դիտվել է 24750անգամ
Վերջին լուրեր